Մատչելիության հղումներ

Արգենտինայի Ազգային սենատը հատուկ հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 90-ամյակի առիթով


Ինչպես տեղակացնում է Հայոց Ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը, Արգենտինայի Ազգային սենատը Հայոց ցեղասպանության 90-ամյակի առիթով ընդունել է հատուկ հայտարարություն:

Հայտարարությամբ Ազգային սենատը զորակցությունն է հայտնում ապրիլին արգենտինահայերի կազմակերպած ոգեկոչման արարողություններին, նաեւ՝ «իր միասնությունը 1915-1923 թվականներին Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության զոհերի հարազատներին»՝ միաժամանակ «խիստ քննադատելով թուրքական իշխանություների կողմից անվիճելի փաստերի հետեւողական ժխտումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG