Մատչելիության հղումներ

Վրաստանում հաշվում են ջրհեհեղի պատճառած վնասները


Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի խոսքերով, վերջին օրերին Արեւմտյան Վրաստանում ջրհեհեղի հասցված վնասը արդեն հասնում է 10-15 միլիոն լարիի (5,5-8,2 միլիոն դոլար):

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Բուրջանաձեն վկայակոչել է Արեւմտյան Վրաստան այցելած վարչապետ Զուրաբ Նողաիդելուն, ով հեռախոսազրույցում իրեն նաեւ հայտնել է, թե զոհերից հաջողվել է խուսափել, սակայն հարյուրավոր մարդիկ մնացել են անօթեւան:

Վերջին օրերի հորդառատ անձրեւների եւ ձնհալի հետեւանքով Վրաստանի արեւմտյան շրջաններում ափերից դուրս են եկել գետերը՝ մեծ վնաս հասցնելով 8 շրջաններում, որտեղ փլուզվել են բնակելի տներ, շարքից դուրս եկել կամուրջները, ավտոմայրուղիները, վնասվել են էներգամատակարարման եւ ջրամատակարարման համակարգերը:

Իսկ «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, չորեքշաբթի օրը կտրուկ բարձրացել է նաեւ Քուռ գետի մակարդակը մայրաքաղաք Թբիլիսիում՝ ավելանալով ժամում 5 սանտիմետրով: Թբիլիսիի քաղաքապետարանում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի նիստ, որի ընթացքում մշակվել է հատուկ գործողությունների ծրագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG