Մատչելիության հղումներ

«Թուրքիան պետք է գնահատի իր անցյալը»


Չեխիայի խորհրդարանի պատգամավոր Յարոսլավ Շտետինան ապրիլի 24-ի երեկոյան քաղաքի կենտրոնական Սանլվատորսկա եկեղեցում մատուցված հայկական պատարագի ժամանակ հայտարարել էր, որ պատրաստ է աշխատանքներ տանել Հայոց ցեղասպանությունը երկրի խորհրդարանի կողմից պաշտոնապես ճանաչելու ուղղությամբ:

«Ես ամաչում եմ, որ Չեխիան առայժմ նման օրենք չունի, ես խնդրում եմ Չեխիայի հայ համայնքին սատարել ինձ այս խնդրում», - հայտարարել էր նա: Շտետինան ասել էր, որ իր մտադրությունը բացատրվում է նաեւ Լեհաստանում վերջերս Հայոց ցեղասպանության ընդունման փաստով:

Չեխ պատգամավորը հայտարարել էր նաեւ, թե «Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան, որ փորձում է Եվրամիության անդամ դառնալ, պետք է գնահատի իր անցյալը»:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG