Մատչելիության հղումներ

logo-print
Ապրիլի 28-29-ը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը առաջին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այցի ընթացքում նախատեսված է քննարկել հարցերի լայն շրջանակ:

Ազգային ժողովի Հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, առաջիկա այցին առնչվող հարցերը, ի թիվս այլ խնդիրների, քննարկվել են այսօր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեին հանդիպման ժամանակ:

«Կողմերը քննարկեցին երկու երկրների հարաբերություններին առնչվող հարցեր, կարեւորեցին խորհրդարանական համագործակցության զարգացումը՝ այս համատեքստում առանձնացնելով հայ-վրացական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը: Նշվեց տնտեսության, գիտակրթական եւ մշակութային ոլորտներում համագործակցության զարգացման, համատեղ ծրագրերի իրականացման կարեւորությունը», - ասված է ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG