Մատչելիության հղումներ

logo-print

«Եվրամիություն – Թուրքիա բանակցություններում բարձրացվելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»


Ֆրանսիայի արտգործնախարար Միշել Բարնյեն հայտարարել է, որ այս շաբաթ Lյուքսեմբուրգում Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները պնդելու են, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Գերմանական DPA գործակալության փոխանցմամբ, Ֆրանսիայի արտգործնախարարն ասել է, թե հարցը առաջադրվելու է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլի հետ բանակցությունների ընթացքում:

Բարնյեն նաեւ պնդել է, որ Եվրամիությանը անդամակցության շուրջ առաջիկա հոկտեմբերին Թուրքիայի հետ մեկնարկող բանակցությունների ընթացքում «պետք է բարձրացվի այս հարցը»:

«Թուրքիան պետք է արձագանքի այս պահանջին», - համոզմունք է հայտնել Բարնյեն՝ հավելելով, թե Եվրամիության «հիմնարար սկզբունքը հենց հաշտեցումն է»:

«Գերմանիան եւ Ֆրանսիան դա կարողացան անել, նույնը պետք է անի նաեւ Թուրքիան», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG