Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատը հաստատել է Ուկրաինային եւ Ղրղըզստանին շտապ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին որոշումը


ԱՄՆ Սենատը հինգշաբթի օրը միաձայն հաստատել է Ուկրաինային եւ Ղրղըզստանին շտապ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին օրինագիծը:

Ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, օրինագիծը նախատեսում է 40 միլիոն դոլարի հատկացում Ուկրաինային, ինչի մասին ԱՄՆ նախագահ Բուշը հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ ապրիլի 4-ի համատեղ ասուլիսում:

«Կոմիտեն ճանաչում է «նարնջագույն հեղափոխության» պատմական ձեռքբերումները եւ համարում է, որ լրացուցիչ ֆինանսավորումը կօգնի այդ երկրում կենսական անհրաժեշտության քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների անցկացմանը», - ասված է օրինագծի վերաբերյալ Սենատի հատկացումների հանձնաժողովի եզրակացության մեջ:

Օրինագիծը նախատեսում է նաեւ «շտապ տնտեսական կարիքների» համար 40 միլիոն դոլարի հատկացում Ղրղըզստանին, ինչպես նաեւ Իրաքում ու Աֆղանստանում հակաահաբեկչական կոալիցիայի մասնակից հինգ այլ պետությունների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG