Մատչելիության հղումներ

Մոլդովան եւ Ադրբեջանը պատրաստվում են ՄԱԿ-ին ներկայացնել «տարածքային հակամարտությունների մասին» համաձայնագիր


Մոտ ապագայում Մոլդովան եւ Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը կներկայացնեն տարածքային զինված հակամարտությունների մասին համաձայնագիր: «ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Քիշնեւում հինգշաբթի օրը նման հայտարարությամբ են հանդես եկել Մոլդովայի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Վորոնինը եւ Իլհամ Ալիեւը:

Ալիեւը նշել է, թե Մոլդովան եւ Ադրբեջանը «տարածքային հակամարտությունների զոհեր են»:

«Ագրեսիվ անջատողականները խանգարում են մեր երկրների զարգացմանը, եվրոպական ինտեգրացիային եւ հյուսիսատլանտյան կառույցների հետ համագործակցելու ձգտմանը», - ասել է Իլհամ Ալիեւը՝ ավելացնելով, թե Ադրբեջանի ղեկավարությունը կիսում է Մոլդովայի դիրքորոշումը եւ ձեռնարկած քայլերը մերձդնեստրյան հակամարտության լուծման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG