Մատչելիության հղումներ

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու պատվիրակությունը կմասնակցի Բենեդիկտ 16-րդ պապի գահակալության արարողությանը


Ապրիլի 23-ին Վատիկան կմեկնի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվիրակությունը` հանուն Ամենայն Հայոց Կաթողիկոսության մասնակցելու Հռոմի Քահանայապետ եւ Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Բենեդիկտ 16-րդ նորընտիր Պապի գահակալության արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի 24-ին:

«Պատվիրակության կազմում են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք, Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, Մայր Աթոռի միաբան Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը եւ Տ. Տրդատ աբղ. Ուզունյանը, իբրեւ պատրիարքի գավազանակիր», - հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG