Մատչելիության հղումներ

logo-print

ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարները Մինսկում քննարկում են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր


Հինգշաբթի օրը Մինսկում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների երկօրյա կոնֆերանսը, որտեղ քննարկվելու են միջազգային ահաբեկչության ու անդրսահմանային կազմակերպված հանցավորության դեմ պայքարին վերաբերող հարցեր:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գոծակալության փոխանցմամբ, կոնֆերանսի մասնակիցները կքննարկեն ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրանյութերի ապօրինի փոխադրման դեմ պայքարի՝ նախկինում ընդունված ծրագրերի եւ որոշումների կատարման ընթացքը:

Կոնֆերանսի շրջանակներում մասնակիցները կայցելեն սահմանային Բրեստ քաղաքը, որտեղ ներկա կգտնվեն ապօրինի միգրացիայի, մարդկանց թրաֆիքինգի եւ թմրանյութերի ապօրինի փոխադրումների կանխարգելման գործողությունների վարժանքին:

Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:

Ադրբեջանի եւ Վրաստանի պատվիրակությունները չեն մասնակցում կոնֆերանսի աշխատանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG