Մատչելիության հղումներ

Կոնդոլիզա Ռայս. «ՆԱՏՕ-ն կընդլայնի իր ազդեցությունը Վրաստանի եւ Ղրղըզստանի վրա»


«ՆԱՏՕ-ն կընդլայնի իր ազդեցությունը արեւելյան երկրների, մասնավորապես՝ Վրաստանի եւ Ղրղըզստանի վրա, եւ այդ երկրները կսկսեն ազատ շնչել», - չորեքշաբթի օրը Լիտվայի նախագահ Վալդուս Ադամկուսի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, Միացյալ Նահանգների պետքարտուղարը կոչ է արել պաշտոնական Վիլնյուսին «բարիդրացիական հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ, քանի որ դա բխում է Լիտվայի, Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի շահերից»:

Կոնդոլիզա Ռայսը բարձր է գնահատել Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած բանակցությունները՝ նշելով, թե «որեւէ սկզբունքային տարաձայնություն, հատկապես՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները չունեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG