Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի բանակի հրամանատարը կոչ է անում «դադարեցնել ցեղասպանության մասին մեղադրանքները»


Թուրքիայի Զինված ուժերի հրամանատարը չորեքշաբթի օրը կոչ է արել Հայաստանին՝ «դադարեցնել թուրքերի կողմից իրականացրած հայերի ցեղասպանության մասին մեղադրանքները եւ աշխատել եկկողմ կապերը զարգացնելու ուղղությամբ»:

«Թուրքիան ցանկանում է նորմալացնել կապերը Հայաստանի հետ: Սակայն որպեսզի դա տեղի ունենա, Հայաստանը պետք է հետեւի միջազգային օրենքներին եւ կատարի լավ հարեւանին հարիր հարաբերությունների պարտավորությունները», - ըստ «Ֆրանսպրես» գործակալության, հայտարարել է գեներալ Հիլմի Օզկոկը:

Նա նաեւ նշել է, թե «ցեղասպանության մասին մեղադրանքների համար որեւէ հիմքեր չկան, եւ Թուրքիան չի կարող պատասխանատվություն կրել իր նախորդի՝ Օսմանյան կայսրության փլուզման օրերին տեղի ունեցած սպանությունների համար»:

«Ֆրանսպրես»-ը նաեւ հաղորդում է, թե Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Նամիկ Թանը չորեքշաբթի օրը հայտնել է, թե պաշտոնական Երեւանը առայժմ չի արձագանքել անցած շաբաթ Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ ցեղասպանության փաստը ուսումնասիրելու նպատակով հայ-թուրքական համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին կոչին:

Հայաստանի իշխանությունները մերժել էին այն՝ փաստարկելով, թե նման առաջարկի ընդունումն իսկ կնշանակեր կասկածի տակ առնել ցեղասպանության փաստը:

«Եթե հանձնաժողով է ստեղծվում, որպեսզի մենք ուղղակի հաստատենք, որ ցեղասպանություն եղել է, ես դրան դեմ եմ», - լրագրողներին ասել էր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: - «Վերահաստատելու խնդիր եւ չեմ տեսնում: Ես ինքս Ցեղասպանության զոհերից մեկի ժառանգն եմ, բայց այսօր Հայաստանի Հանրապետություն կան բազմաթիվ մարդիկ, ովքեր անմիջականորեն են զգացել այդ դա, այլ ոչ թե գրքերից են կարդացել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG