Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Բենեդիկտ Տասնվեցերորդին


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը չորեքշաբթի օրը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի նորընտիր Պապ Բենեդիկտ Տասնվեցերորդին:

Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, ուղերձում ասված է. «Ձերդ Սրբություն, Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ Հռոմի Պապ ընտրվելու եւ Ձեր բարձրագույն առաքելական կառավարումն սկսելու կապակցությամբ»:

«Համոզված եմ, որ հաջողությամբ կպսակվեն Ձեր բոլոր աստվածահաճո նախաձեռնությունները, եւ Հռոմի Կաթողիկե եկեղեցին կշարունակի իր կարեւոր ավանդն ունենալ կրոնական հանդուրժողականության եւ միջազգային խաղաղության ամրապնդման գործում՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության եւ արդարության հաստատման»:

«Վստահ եմ, որ Ձեր կառավարման օրոք ավելի կամրապնդվեն Հայաստանի եւ Վատիկանի, Հայ Առաքելական եւ Կաթողիկե եկեղեցիների միջեւ արդեն իսկ ձեւավորված ջերմ եւ բարեկամական հարաբերությունները», - ասված է նախագահի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG