Մատչելիության հղումներ

logo-print

Ընտրվեց Հռոմի 265-րդ Պապը


Երեքշաբթի օրը Հռոմի Պապի ընտրությունների պատմության մեջ ամենակարճատեւ կոնկլավներից մեկի արդյունքում Հռոմի 265-րդ Պապ ընտրվեց 78-ամյա գերմանացի կարդինալ Ջոզեֆ Ռաթզինգերը, ով կաթոլիկ եկեղեցին կգլխավորի որպես Բենեդիկտ 16-րդ:

Նորընտիր Պապը հանգուցյալ Հովհաննես Պողոս Երկրորդի մերձավոր խորհրդատուներից մեկն էր, եւ հանգուցյալ պապին էին նվիրված նրա առաջին խոսքերը Սուրբ Պետրոսի բազիլիկայի պատշգամբից:

«Սիրելի եղբայրներ եւ քույրեր, մեծ Հովհաննես Պողոս Երկրորդից հետո կարդինալներն ինձ են ընտրել՝ Տիրոջ այգու հասարակ ու համեստ մշակիս», - գերմանական DPA գործակալության փոխանցմամբ, Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հարյուր հազարավոր հավատացյալներին դիմեց նորընտիր Պապը:

Ռաթզինգերը Հռոմի կաթոլիկ եկեղեցու 2000-ամյա պատմության մեջ 8-րդ գերմանացի պապն է եւ երկրորդ ոչ իտալացին վերջին 500 տարիների ընթացքում: Վերջին անգամ Կաթոլիկ եկեղեցին գերմանացի պապ է գլխավորել 12-րդ դարում:

Հռոմի 265-րդ պապը ընտրվել է 52 երկրների 115 կարդինալների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG