Մատչելիության հղումներ

logo-print
Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ռուսաստանաբնակ հայազգի խոշոր գործարար Արա Աբրահամյանը երեքշաբթի օրը կրկին մեկնել է Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբու՝ այդ երկրում երկարատեւ ազատազրկման դատապարտված հայ օդաչուների հարցով:

Այս ամիս ավելի վաղ Աբրահամյանը արդեն եղել ու համապատասխան պաշտոնյաների հետ հանդիպումներ էր ունեցել Մալաբուում:

Առաջին այցից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Աբրահամյանը ասել էր նաեւ, թե իրեն հաջողվել է 500-ական դոլար փոխանցել հայ օդաչուներին եւ ապահովել, որ նրանք ստանան պատշաճ բժշկական օգնություն:

«Հայ օդաչուներն այսօր նորմալ վիճակում են եւ հույս ունեն մինչեւ հունիսի 12-ը վերադառնալ հայրենիք», - ասել էր Արա Աբրահամյանը՝ նշելով, թե օդաչուների ազատ արձակման շուրջ բանակցությունները բարդ են ընթանում:

Իսկ այսօր, Մալաբու մեկնելուց առաջ, ինչպես փոխանցում է «Ռեգնում» գոծակալությունը, Արա Աբրահամյանը համոզմունք է հայտնել, թե «եկող շաբաթվա վերջում խնդիրը դրական լուծում կստանա»:

Պաշտոնական Երեւանի բանակցությունները Հասարակածային Գվինեայի իշխանությունների հետ առայժմ արդյունք չեն տվել:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG