Մատչելիության հղումներ

Վրաց պատգամավորները դիմելու են Բելառուսի ժողովրդին


Վրաստանի խորհրդարանը պատրաստում է Բելառուսի ժողովրդին հասցեագրած դիմում, որի նախագիծը արտաքին կապերի գծով հանձնաժողովի ղեկավար Կոտե Գաբաշվիլին արդեն ներկայացրել է խորհրդարանի բյուրո՝ օրակարգ ընդգրկելու նպատակով:

Ըստ «Ռեգնում» գործակալության, խորհրդարանի մամուլի ծառայությունը հաղորդել է, թե նախագծում ընդգծված է, որ չի կարելի հանդուրժել ընդդիմադիր կուսակցությունների հալածանքները եւ մամուլի ազատության սահմանափակումները Բելառուսում:

Գործակալությունը հիշեցնում է, որ Վրաստանի նախագահը օրերս մի ակնարկ է արել հետխորհրդային երկրներից մեկում հավանական հեղափոխության մասին:

«Մենք մեր հակառակորդներին հուժկու հարված ենք հասցրել Ուկրաինայում եւ Ղրղըզստանում, ցուցակում կա եւս մեկ երկիր, որտեղ մենք կավելացնենք ջանքերը ժողովրդավարությանն աջակցելու ուղղությամբ, եւ որի անունը կհայտնենք ապրիլի 22-ին՝ Քիշնեւում ՎՈւՈւԱՄ-ի գագաթնաժողովում»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG