Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունը պահանջում է դուրս բերել Իրաքից վրաստանցի խաղաղապահներին


Վրաստանի ընդդիմադիր «Ժողովրդի պաշտպանության լիգա» կուսակցության առաջնորդ Իրինա Սարիշվիլին երկուշաբթի օրը հանդես է եկել Իրաքից վրաստանցի զինծառայողների անհապաղ դուրսբերման պահանջով:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Սարիշվիլին նշել է, թե իրենց հաջողվել է հավաքել ավելի քան 34 հազար ստորագրություն՝ ի պաշտպանություն Իրաքից զորքեր դուրս բերելու պահանջի:

«Եթե խորհրդարանը անտեսի մեր պահանջը, «Ժողովրդի պաշտպանության լիգա»-ն իրավունքն է վերապահում դիմել ծայրահեղ քայլերի՝ մասնավորապես, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի Թբիլիսի կատարելիք այցի ընթացքում», - հայտարարել է Իրինա Սարիշվիլին:

Նա նաեւ նշել է, թե Վրաստանի խորհրդարանը պետք է ընդունի արտասահմանում ռազմական գործողություններին վրաստանցի զինծառայողների մասնակցությունը արգելող որոշում:

Իրաքում բազմազգ կոալիցիայի կազմում ներկայումս ծառայում են վրաստանցի շուրջ 800 զինվորականներ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG