Մատչելիության հղումներ

logo-print

Անդրեաս Հերկել. «Ժողովրդավարության առումով ամենաբարդ իրավիճակը Ադրբեջանում է»


«Եվրախորհրդի անդամ պետություններից ժողովրդավարության առումով ամենաբարդ իրավիճակը Ադրբեջանում է», - երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի հարցով մոնիտորինգի խմբի համազեկուցող Անդրեաս Հերկելը:

Ադրբեջանական ANS գործակալության փոխանցմամբ, Հերկելը նշել է, թե մինչ օրս չի լուծվել Ադրբեջանի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հարցը:

Քննադատելով բռնությունները եւ ճնշումը մամուլի ներկայացուցիչների նկատմամբ եւ հայտնի լրագրող Էլմար Հուսեյնովի սպանությունը, ԵԽԽՎ համազեկուցողը հույս է հայտնել, որ այդ եւ նման այլ հանցագործության շուտափույթ կերպով կբացահայտվեն:

Միեւնույն ժամանակ, Անդրեաս Հերկելը հրաժարվել է որեւէ կերպ մեկնաբանել Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության ստեղման հարցը:

ԵԽԽՎ համազեկուցողներ Անդրեաս Հերկելը եւ Անդրես Գրոսը Բաքվում եռօրյա այցի ընթացքում հանդիպելու են Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների եւ լրագրողների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG