Մատչելիության հղումներ

Օրվա իրադարձությունները


Ազգային Ժողովում ասուլիս է հրավիրել Եվրամիություն֊-Հայաստան համագործակցության Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Մամուլի ազգային ակումբի հյուրը կլինի Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

Կկայանա «Արդարություն» դաշինքի փակ նիստը:

Տեղի կունենա ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի ասուլիսը:

Հանրային ռադիոյի մամուլի սրահի հյուրը կլինի Հունգարիայի հանրային ռադիոյի նախագահը:

ՆԱՏՕ֊-ի հովանու ներքո ռազմաբժշկական կոնֆերանս է կայանալու «Կոնգրես» հյուրանոցում:

«Արմենիա մերիոթ» հյուրանոցում կկայանա «ԱրմենԹել»-ի ինտերնետ հեռախոսակապի շնորհանդեսը:

Տեղի կունենա Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի երրորդ համագումարը:

«Արմենիա» հյուրանոցում կքննարկվի «Ժողովրդավարություն» կազմակերպության պատրաստած սահմանադրական փոփոխություների նախագիծը:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի կունենա հանդիպում Տաթեւ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ:

Հայաստանի աշխատանքային նոր օրենսգիրքը շուրջ քննարկում տեղի կունենա Բիզնեսի աջակցման կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG