Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մանուկյանը չի մասնակցելու Բաքվում կայանալիք ՏՐԱՍԵԿԱ-ի կոնֆերանսին


Ապրիլի 21-22-ը Բաքվում կայանալու է ՏՐԱՍԵԿԱ-ի միջկառավարական հանձնաժողովի կոնֆերանս, որին մասնակցելու հրավեր Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը չի ստացել:

Հայ նախարարը, մինչդեռ, կոնֆերանսին ոչ միայն պիտի մասնակցեր ի պաշտոնե, այլեւ՝ որպես հերթագայության կարգով նախագահող երկիր, այդ կոնֆերանսում նախագահությունը պիտի փոխանցեր Ադրբեջանին:

«Սակայն, ցավոք սրտի, ես պաշտոնական հրավեր չեմ ստացել եւ չեմ կարող մասնակցել այդ կոնֆերանսին», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց Անդրանիկ Մանուկյանը՝ պարզաբանելով. - «Կարգն այսպիսին է. ընդունող երկրի կառավարությունը պետք է հրավերներ ուղարկի բոլոր մասնակից երկրների տրանսպորտի նախարարներին: Ադրբեջանական կողմը հրավերներ ուղարկել է բոլոր անդամ երկրներին՝ բացառությամբ Հայաստանի»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG