Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ստեղծվում է հանրային հեռուստաընկերություն


Ադրբեջանում ստեղծվում է Հանրային հեռուստաընկերություն, որի ղեկավարի անունն արդեն հայտնի է. դա Միլլի Մեջլիսի իշխանամետ ֆրակցիայի պատգամավոր Իսմայիլ 0մարովն է:

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցով ներկայացուցիչ Միկլոշ Հարացին օրերս քննադատել էր Ադրբեջանի իշխանություններին՝ ասելով, որ այդ երկրում անհրաժեշտ է մինչեւ նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները բարեփոխել մամուլի կառուցվածքը, ստեղծել պետությունից անկախ հանրային հեռուստաընկերություն: Նա նաեւ ասել էր, թե «շատ բան կախված կլինի Հանրայինի ղեկավարի ընտրությունից»:

Ըստ ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության, Ադրբեջանի ընդդիմությունը նախօրեին հայտարարել էր, որ եթե 0մարովն ընտրվի Հանրային հեռուստատեսության ղեկավար՝ այդ ընկերությունը, փաստորեն, կդառնա Ադրբեջանի պետական հեռուստակայանի՝ AzTV1-ի կրկնօրինակը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG