Մատչելիության հղումներ

Վատիկանում մեկնարկել է նոր Պապի ընտրությունը


Երկուշաբթի օրը Վատիկանում սկսվել է երրորդ հազարամjակում կարդինալների առաջին կոնկլավի նիստը, որի ընտրելու է Հռոմի նոր պապին:

«ֆրասնպրես» գործակալության փոխանցմամբ, կոնկլավին մասնակցելու են դեռեւս 80 տարեկանը չբոլորած 115 կարդինալներ աշխարհի 52 երկրներից: Գաղտնի ընտրությունները տեւելու են այնքան ժամանակ, մինչեւ կարդինալներից մեկը չստանա ձայների երկու երրորդը՝ 77 ձայն:

Դռնփակ ընտրություններն անցկացվելու են Վատիկանի Սիքստինյան կապելլայում: Այս անգամ կարդինալները բնակվելու են ոչ թե անմիջապես Սիքստինյան կապելլայում, ինչպես նախկինում, այլ այդ նպատակի համար Վատիկանի տարածքում հատուկ կառուցված նոր շենքում` «Սուրբ Մարիամի տուն» կարդինալական հյուրանոցում:

Ըստ դարավոր ավանդույթի, կոնկլավը սկսվելու է «Extra omnes!»՝ «Բոլորը՝ դուրս», եւ ավարտվելու «Habemus papam»՝ «Մենք ունենք Պապ» լատիներեն արտահայտություններով:

Ըստ Վատիկանին մոտ կանգնած աղբյուրների, մինչեւ կոնկլավի սկիզբը կարդինալները համաձայնության չեն եկել Հովվհաննես Պողոս Երկրորդ պապի հաջորդի թեկնածության շուրջ: Ամենահավանական թեկնածուների թվում են գերմանացի Յոզեֆ Ռաթցիգերը, իտալցիներ Կառլո Մարտինին եւ Դիոդինջի Տետտամանցին, բելգիացի Գոդֆրիդ Դանեելսը եւ նիգերիացի Ֆրենսիս Արինցեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG