Մատչելիության հղումներ

logo-print

Մեսխեթցի թուրքերը ցանկանում են ապրել Ջավախքում


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին առաջիկայում պետք է հաստատի մեսխեթցի թուրքերի Վրաստան վերադարձի կառավարական ծրագրի նախագիծը:

«Ա-Ինֆո» գործակալության փոխանցմամբ, նախագահ Սահակաշվիլուն ներկայացվելիք ծրագրի նախագծով նախատեսված է եղել, որ մեսխեթցիների վերադարձն իրականացվի 10 տարում, սակայն օրերս Վրաստանում գտնվող Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի այցելության ընթացքում հնարավոր է եղել պայմանավորվել, որ մեսխեթցիների վերաբնակեցման 10-ամյա ժամկետը երկարաձգվի մինչեւ 16 տարվա: Այդ ժամանակամիջոցում Վրաստան են ներգաղթելու մոտ 300 հազար մեսխեթցի թուրքեր, որոնց մեծ մասը ցանկություն է հայտնել ապրել Ջավախքում:

Վրաստանը Եվրախորհուրդ մտնելիս պարտավորություն է ստանձնել ապահովել դեռեւս 1944 թվականին Վրաստանից բռնի արտագաղթված մեսխեթցի թուրքերի վերադարձը իրենց նախկին բնակավայրեր: Թեեւ վրաց հասարակական, քաղաքական եւ մտավորական շրջանակների մեծ մասը դեմ էր եւ դեմ է մեսխեթցիների վերաբնակեցմանը, նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն պարտավոր է եղել ստանձնել այդ պարտավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG