Մատչելիության հղումներ

logo-print

Ջավախքում հույս ունեն, որ Վրաստանի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը


Ապրիլի 12-ին Ախալքալաքի եւ 13-ին Նինոծմինդայի շրջանային սակրեբուլոները (տեղական ինքնակառավարման մարմինները) իրենց նիստերում 1915 թվականի Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշումներ են ընդունել:

«Ա-Ինֆո» գործակալության փոխանցմամբ, հատուկ ցեղասպանության հարցի քննարկման համար հրավիրված նիստերում հայկական շրջանների սակրեբուլոները միաժամանակ որոշել են դիմել երկրի Խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության իրողությունը քննարկելու եւ ընդունելու առաջարկությամբ:

Ախալքալաքի շրջանային սակրեբուլոն, որը նման առաջարկությամբ արդեն երկու անգամ հանդես է եկել եւ որեւէ արձագանք չի ստացել, այս անգամ ակնկալում է, որ հարցը կքննարկվի խորհրդարանում:

«Մենք հույս ունենք, որ մեր հայրենիքի խորհրդարանը դրական որոշում կընդունի, որն առավել կամրապնդի հայ եւ վրաց ժողովուրդների փոխադարձ վստահությունը եւ եղբայրական փոխըմբռնումը»-, ասված է սակրեբուլոյի որոշման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG