Մատչելիության հղումներ

Օրվա իրադարձությունները


Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցությունից հետո տեղի կունենա ճեպազրույց:

Հայաստան է ժամանում Ռուսաստանի Պերմի մարզի պատվիրակությունը՝ նահանգապետ Օլեգ Չիրկունովի գլխավորությամբ: Պատվիրակությունը, որի կազմում մեծ թվով գործարարներ են, կայցելի նաեւ Գեղարքունիքի մարզ:

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Մեծ եղեռն. իրողություն եւ դատապարտում» թեմայով հայ գիտնականների գիտաժողով:

«Կոնգրես» հյուրանոցում կկազմակերպվի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի քննարկում:

«Ժողովուրդն է տերը երկրի» հասարակական կազմակերպությունը կներկայացնի իր առաջարկները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:

Տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված՝ «Հրաման Կոստանդնուպոլսէն» առաջին վեպ-պատկերապատումի շնորհանդեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG