Մատչելիության հղումներ

Հրադադարի խախտումները մտահոգում են միջազգային միջնորդներին


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ուրբաթ օրը հայտարարություն են տարածել, որով իրենց մտահոգությունն են հայտնել վերջերս Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական շփման գծում հաճախակի դարձած հրադադարի խախտումների կապակցությամբ:

3ուրի Մերզլյակովը, Սթիվեն Մաննը եւ Բեռնար Ֆասյեն հորդորել են կողմերին «վերականգնել հրադարարը ճակատային գծում եւ ձեռնպահ մնալ հրապարակային հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության բորբոքմանը»:

Համանախագահները նաեւ կոչ են արել կողմերին «ընդունել, որ ռազմական գործողությունների վերսկսումը չի կարող հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը»:

Հայտարարության մեջ նշված է նաեւ, որ համանախագահները հորդորում են կողմերին «նախապատրաստել իրենց բնակչությանը հավասարակշռված բանակցված համաձայնության, որը փոխզիջումներ կպահանջի երկու կողմերից»:

Տեղեկացվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, որոնք այսօր Լոնդոնում են, ապրիլի վերջին կհանդիպեն Ֆրանկֆուրտում:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG