Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահ Քոչարյանը Ֆրանսիա կմեկնի ապրիլի 20-ին


Ինչպես տեղեկացրել է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 20-23-ը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ հանդիպումներ կունենա նախագահ Ժակ Շիրակի, Սենատի եւ Ազգային Ժողովի նախագահների հետ:

Ռոբերտ Քոչարյանի այցը նախատեսված էր ապրիլի 4-6-ը, սակայն հետաձգվել էր նախագահի ոտքի վնասվածքի պատճառով:

Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 3-ի երեկոյան վերադարձել էր Վրաստանից, ուր նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հրավերով մեկնել էր երկօրյա ոչ պաշտոնական այցով:

Երկու նախագահների հանդիպումները կայացել են Գուդաուրի հանգստյան գոտում, որտեղ էլ, հավանաբար, Քոչարյանը վնասել էր ոտքը: Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ մեջբերել էին բժշկական եզրակացությունը, ըստ որի՝ վնասվածքը պայմանավորված Էր «աջ սրունքի ձգնամկանի գերձգմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG