Մատչելիության հղումներ

logo-print

«Մեծ եղեռն. Իրողություն եւ դատապարտում» գիտաժողովում հրապարակվելու են ցեղասպանությունը փաստող նոր փաստաթղթեր


Ապրիլի 18-19-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա գիտաժողով «Մեծ եղեռն. Իրողություն եւ դատապարտում» նշանաբանով, նվիրված Հայոց ցեղասպանության 90-ամյակին, որի շրջանակներում շրջանառության մեջ կդրվեն ցեղասպանությունը փաստող բազմաթիվ նորահայտ, հիմնականում օտարերկրյա արխիվային փաստաթղթեր:

Ցեղասպանության 90-ամյակի միջոցառումների պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, թե մոտ հինգ տասնյակ հայ գիտնականներ կանդրադառնան Հայոց ցեղասպանության քաղաքական, տնտեսական եւ իրավական դրդապատճառներին, Օսմանյան կայսրությունում հայերի վիճակին, ցեղասպանության քաղաքական, մշակութային եւ հոգեբանական ծանր հետեւանքներին, արդի համաշխարհային զարգացումների ենթատեքստում այդ հարցի բարձրացմանը եւ հնչողությանը, հայ-թուրքական հարաբերությունների վրա դրա ազդեցությանը:

Զեկուցումներով հանդես կգան Հայաստանում հարցի լավագույն մասնագետները. ակադեմիկոս Մանվել Զուլալյանը, պրոֆեսորներ Բաբկեն Հարությունյանը, Աշոտ Մելքոնյանը, Մհեր Կարապետյանը, Ռուբեն Սաֆրաստյանը եւ այլք: Գիտաժողովին կմասնակցեն նաեւ սփյուռքահայ հետազոտողներ Հարություն վրդ. Պզտիկյանը, Լեւոն Մարաշլյանը եւ Լեւոն Պողոս Զեքիյանը:

Գիտաժողովը կավարտվի Հայոց ցեղասպանության միջազգային-իրավական դատապատման խնդիրը թեմայով կլոր սեղանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG