Մատչելիության հղումներ

Եվրամիության երկրների արտգործնախարարները քննարկելու են կովկասյան հակամարտությունները


Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում վաղը սկսվող ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկելու են Կովկասի հակամարտությունները:

Եվրոպական տեղեկատվական ծառայության փոխանցմամբ, նախարարները մտադիր են քննարկել «սառեցված կոնֆլիկտները» Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում եւ Չեչնիայում:

Ծառայությունը նշում է, որ այդ հակամարտությունները «երբեք մեծ քաղաքական ուշադրության չեն արժանացել, մինչդեռ Եվրամիությունը չի կարող կարեւորություն չտալ այս տարածաշրջանին՝ Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին, քանզի այստեղով է անցնում դեպի Կենտրոնական Ասիա տանող ճանապարհը»:

Սպասվում է, որ Եվրամիության արտգործնախարարները այս երկրներին կհորդորեն հաստատել տարածաշրջանային համագործակցություն: Նախարաները նաեւ մտադիր են կովկասյան հակամարտությունների հարցը բարձրացնել տարածաշրջանի շահագրգրված երկրների, առաջին հերթին Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի առջեւ:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG