Մատչելիության հղումներ

Տնտեսական աճի ցուցանիշներով Ադրբեջանը դառնում է աշխարհի առաջատար երկրներից մեկը


Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)՝ երեքշաբթի օրը հրապարակված զեկույցում նշվում է, թե ԱՄՀ կանխատեսումներով այս տարի Ադրբեջանի համախառն ներքին արդյունքի աճը կկազմի 21,6 տոկոս, իսկ հաջորդ տարի՝ 38,3 տոկոս:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, նման բարձր տնտեսական աճը Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները բացատրում են համաշխարհային շուկայում նավթի եւ գազի բարձր գներով, ինչպես նաեւ երկրի էներգետիկ ոլորտում միջազգային ներդրումներով:

Նախկին խորհրդային մյուս հանրապետություններում տնտեսական աճի մասին կանխատեսումները ավելի համեստ են: Մասնավորապես, Հայաստանում այն 2005 թվականին կկազմի 9,5, իսկ հաջորդ տարի՝ 14,2 տոկոս: Վրաստանում այդ ցուցանիշը կլինի համապատասխանաբար 6 եւ 5 տոկոս: ԱՊՀ երկրներից ամենացածր աճը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների, կլինի Ուզբեկստանում՝ 3,5 տոկոս 2005-ին եւ 2,5 տոկոս՝ 2006 թվականին:

ԱՄՀ-ի կանխատեսումներով, բարենպաստ տնտեսական իրավիճակը ԱՊՀ երկրներում կպահպանվի նաեւ առաջիկայում եւ պայմանավորված կլինի էներգակիրների սակագների հետագա աճով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG