Մատչելիության հղումներ

Ստրասբուրգում ներկայացվելու են Հայաստանի խորհրդարանում անցած լսումների արդյունքները


Չորեքշաբթի օրը Ստրասբուրգում սկսված Եվրամիություն - Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստում Հայաստանի պատվիրակությունը կներկայացնի մարտի 29-30-ին Ազգային ժողովում անցկացված Լեռնային Ղարաբաղի հարցով լսումների ամփոփ արդյունքները:

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը գլխավորում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: 10 անդամներից բաղկացած պատվիրակության կազմում ներկայացված է նաեւ ընդդիմությունը:

Երկօրյա նիստի օրակարգը բավականին ընդգրկուն է. Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու ժողովրդավարական գործընթացները,
կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ երկրի տնտեսական եւ սոցիալական իրավիճակը, Հայաստանի հարաբերությունները հարեւանների հետ, Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակն ու Եվրամիության ընդարձակման քաղաքականությունը:

«Ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» նախաձեռնությունը քննարկվելու է առանձին կետով:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG