Մատչելիության հղումներ

Ինչպես տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, ապրիլի 15-ին Կոսովո կմեկնի Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ դասակը:

2004 թվականի փետրվարի 13-ին խաղաղապահ առաքելությամբ Կոսովոյի տարածաշրջան էր մեկնել Հայաստանի ԶՈՒ 12-րդ խաղաղապահ գումարտակի 33 զինվորականներից կազմված դասակը: Հայկական խաղաղապահ դասակի անձնակազմի առաջին ռոտացիան տեղի էր ունեցել սեպտեմբերի 8-ին:

Հայ զինվորականները ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում ծառայում են Կոսովոյի բազմազգ «Արեւելք» բրիգադում: Բրիգադը, որ ղեկավարում է Միացյալ Նահանգները, տեղակայված է Կոսովոյի եւ Մակեդոնիայի սահմանամերձ շրջանում՝ Ֆերիզաչ քաղաքի մոտ:


Հայերի անմիջական ղեկավարությունը իրականացնում են հույները, քանի որ հայկական դասակը ընդգրկված է հունական խաղաղապահ գումարտակի կազմում՝ 2003 թվականի սեպտեմբերին Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրին համապատասխան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG