Մատչելիության հղումներ

Վրաստանը հրաժարվել է մայր գազատարը «Գազպրոմ»-ին վաճառելու մտադրությունից


Վրաստանի կառավարությունը հրաժարվել է ավելի վաղ արտահայտած մտադրությունից եւ որոշել է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությանը չվաճառել մայր գազատարը՝ ակնկալելով դրա հիմնանորոգման համար օգտվել Միացյալ Նահանգների անհատույց օգնությունից:

«Մենք դիմել ենք ամերիկյան Millennium Challenge Account ծրագրին, այնպես որ գազատարը վաճառելու կարիք չկա», - վրացական «24 սաաթի» («24 ժամ») թերթի հարցազրույցում ասել է վարչապետ Զուրաբ Նողաիդելին:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ավելի վաղ արեւմտյան լրատվամիջոցներից մեկի հարցազրույցում հայտարարել էր, թե Վրաստանը գազատարի վաճառքի շուրջ բանակցում է ռուսաստանյան «ազպրոմ» ընկերության հետ:

Հարկ է նշել նաեւ, որ վերջերս Վրաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Մայլսը նախազգուշացրել էր, թե «ցանկալի չէ, որ Վրաստանին երկրի տարածքով անցնող մայր գազատարը որպես սեփականություն փոխանցվի ռուսաստանյան «Գազպրոմ»-ին:

Դեռեւս նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի իշխանության օրոք ստորագրված պայմանագրի համաձայն, «Գազպրոմ»-ը գազատարը օգտագործում է Վրաստանի գազամատակարարման եւ Հայաստան գազի տարանցիկ փոխադրման նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG