Մատչելիության հղումներ

Ռուսաստանում բնակվող հայերի համար կմտցվի «ավելի հարմար» միգրացիոն ռեժիմ


«Ռուսաստանում բնակվող հայերի համար միգրացիոն ռեժիմը ավելի հարմար կլինի», - պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ երեքշաբթի օրը կայացած հանդիպումից հետո ասել է Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Միրոնովը հայտնել է, թե մշակվում է միգրացիոն կարգավորման մասին նոր օրենք, որը հավասար կանոններ է սահմանում բոլորի համար:

«Սակայն գոյություն ունեն Ռուսաստանի ռազմավարական գործընկեր հանդիսացող երկրներ, որոնց քաղաքացների՝ Ռուսաստանում բնակման հարցերը կարգավորվելու են առանձին համաձայնագրերով, կամ հատուկ կկարգավորվեն ընդունվելիք օրենքով», - հայտարարել է Սերգեյ Միրոնովը:

Օգոստոսին Երեւանում նախատեսվում է անցկացնել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցությանը նվիրված կոնֆերանս, որի ընթացքում կբարձրացվեն նաեւ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատում երեքշաբթի օրը տեղի ունեցած հանդիպման ընթացքում արծարծված խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG