Մատչելիության հղումներ

Հակաամերիկյան հիստերիա Ադրբեջանի խորհրդարանում


Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում իշխանամետ պատգամավորները Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռինո Հարնիշի հասցեին հնչեցրել են երկրի ներքին գործերին միջամտելու մեղադրանքներ:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, պատգամավոր Զայիդ Օրուջը ասել է, թե դեսպան Հարնիշի այցը Ադրբեջանի շրջաններ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ «ակտիվ հարաբերությունների» պատճառ է դարձել:

«Ադրբեջանը Ամերիկայի համար Իրաք չէ, որ այստեղ անի այն, ինչ ցանկանում է», - հայտարարել է նա: - «Հարնիշի այսօրինակ գործունեությունը խթանում է այլ դեսպաններին»:

Դեսպանի նման ուղեւորությունները, Օրուջի ձեւակերպմամբ, նշանակում են, որ օտարերկրյա դիվանագիտական առաքելությունները «ծառայում են ոչ թե ժողովրդի, այլ քաղաքական կուսակցությունների շահերին»:

Կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխանախագահ Ալի Ահմեդովը ասել է, թե ադրբեջանցի պաշտոնյաները պետք է պահանջեն, որ Հարնիշը «պարզաբանի» իր գործունեությունը:

Միլլի Մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը հավաստիացրել է, թե իշխանությունները թույլ չեն տա ռեժիմի փոփոխություն:

«Մենք երբեք թույլ չենք տա իշխանափոխություն: Ադրբեջանում «թավշյա հեղափոխություն» եղել է 1993 թվականին, եւ այն ժամանակ իշխանության եկավ Հեյդար Ալիեւը», - ասել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG