Մատչելիության հղումներ

Լեհաստանի պաշտպանության նախարար Իրժի Շմայձինսկին այսօր հայտարարել է, որ Լեհաստանի կառավարությունը ցանկանում է 2006 թվականի առաջին շաբաթների ընթացքում դուրս բերել զորքերը Իրաքից: Լեհաստանյան զորախմբի կազմի մեջ է մտնում այս տարվա սկզբին Իրաք գործուղված հայ զինվորականների խումբը:

Լեհաստանի պաշտպանության նախարարը պատճառաբանել է, որ այսպես կոչված կայունացման ուժերին ՄԱԿ-ի կողմից տրված մանդատի ժամկետը լրանում է, եւ դրանից հետո Լեհաստանը ավարտված կհամարի իր առաքելությունը Իրաքում: Լեհաստանը Իրաք է ուղարկել 1700 զինվորական:

Առայժմ պարզ չէ, թե լեհական զորքերի դուրս բերումից հետո ինչպիսին է լինելու հայաստանյան խմբի ճակատագիրը: Այս տարվա հունվարին Իրաք են մեկնել 46 հայ զինվորականներ՝ բժիշկներ, սակրավորներ եւ բեռնատարի վարորդներ, որոնք այժմ գործում են լեհ զինվորականների կողմից ղեկավարվող բազմազգ զորամիավորման կազմում:

Ամռանը հայաստանցիները, որոնք ամսական ստանում են 1000 դոլար, վերադառնալու են հայրենիք, եւ նրանց պետք է փոխարինի նոր խումբ:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG