Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ մոնիտորինգի ընթացքում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձանագրվել


Ապրիլի 11-ին ԵԱՀԿ-ն մոնիտորինգ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, որի ընթացքում ադրբեջանական կողմից հնչել են կրակոցներ:

Ինչպես «Ռեգնում» գործակալությանը հաղորդել են Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունից, որի ներկայացուցիչները, ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ միասին ուղեկցում էին ԵԱՀԿ առաքելության անդամներին, կրակոցները հնչել են ադրբեջանական կողմի հսկողության տակ գտնվող Վերին Չայլի բնակավայրի կողմից:

Մոնիտորինգը շարունակվել է միայն անվտանգության երաշխիքները վերահաստատելուց հետո եւ անցել է ըստ պլանի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG