Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան «Սիբնեֆտ»-ը ուսումնասիրում է Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի օգտագործման հարցը


Ռուսաստանյան «Սիբնեֆտ» ընկերության փորձագետները ուսումնասիրում են ռուսաստանյան նավթի արտահանման համար Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի օգտագործման հարցը:

Վկայակոչելով իր աղբյուրը ռուսաստանյան նավթային ընկերությունում, ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հաղորդում է, թե ներկայումս քննարկվում են մինչեւ նավթամուղ նավթի տեղափոխման երկու հնարավոր տարբերակներ:

Ըստ աղբյուրի, առավել հավանական է նավթի տեղափոխումը Բաքու Մախաչկալայի (Դաղստան) նավահանգստից:

Թուրքական Բոսֆորի նեղուցով դեպի Եվրոպա ռուսաստանյան նավթի արտահանումը նավթատար նավերով բարդացել է այս տարվանից՝ կապված Բոսֆորի ստորգետնյա թունելի կառուցման հետ: Բացի այդ, ըստ փորձագետների, Թուրքիան ամեն տարի խստացնում է նավթատար նավերի անցման կանոնները:

Թուրքական տրանսպորտային ընկերություններին մոտ կանգնած աղբյուրները նշում են, թե Բոսֆորի ստորգետնյա թունելի կառուցման հետ կապված նման իրավիճակը կպահպանվի մինչեւ 2008 թվականը:

Անցյալ տարի «Սիբնեֆտ» ընկերությունը արդյունահանել է 31,5 միլիոն տոննա նավթ, արտահանումը կազմել է 13,6 միլիոն տոննա: Արտահանումը գնում է երկու ուղղությամբ՝ «Դրուժբա» նավթամուղով դեպի Գերմանիա եւ Լեհաստան, ինչպես նաեւ Նովոռոսիսյկ եւ Տուապսե նավահանգիստներից թուրքական նեղուցներով դեպի Հարավային Եվրոպա:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG