Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի խորհրդարանը երկուշաբթի օրը ընդունել է երկրի նախագահ Ասկար Ակաեւի հրաժարականը եւ նախագահական նոր ընտրություններ նշանակել հուլիսի 10-ին:

«Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ, նախագահի պաշտոնակատար Կուրմանբեկ Բակիեւը ստորագրել է պատգամավորների կողմից ուրբաթ օրը ընդունած որոշումը՝ Ասկար Ակաեւին Ղրղըզստանի առաջին նախագահի կարգավիճակից եւ դրանից բխող իրավունքներից ու արտոնություններից զրկելու մասին:

Ղրղըզստանի նախագահ Ասկար Ակաեւը կամավոր կերպով վայր էր դրել իր իրավասությունները ապրիլի 5-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG