Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանում քննարկվելու է Հայոց ցեղասպանության ճանաչման քարոզարշավին հակազդելու հարցը


Գալիք չորեքշաբթի Թուրքիայի խորհրդարանում քննարկվելու են Հայոց ցեղասպանության ճանաչման՝ Հայաստանի քարոզարշավին հակազդելուն առնչվող խնդիրներ:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, շաբաթ օրը Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը հայտարարել է, թե անձամբ ելույթ է ունենալու խորհրդարանական ամբիոնից:

«Ուզում ենք, թե ոչ, պետք է գործ ունենանք այս հարցի հետ: Թուրքիան պետք է ավելի ակտիվ լիներ եւ համարձակորեն խոսեր այս խնդրի մասին, որպեսզի միջազգային հանրությունը ավելի տեղեկացված լիներ», - հայտարարել է Գյուլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG