Մատչելիության հղումներ

Հաջորդ տարի Եվրախորհրդի արդարադատության նախարարներին հյուրընկալելու է Հայաստանը


Եվրախորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների հաջորդ հանդիպումը 2006 թվականին կկայանա Հայաստանում: Այդ մասին այսօր հայտարարվել է Հելսինկիում կայացած նախարարների հերթական հանդիպման ավարտին:

Երկօրյա քննարկումներից հետո Եվրախորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարները խոստացել են շարունակել պայքարը ահաբեկչության եւ փողերի լվացման դեմ: Ընդունված բանաձեւում, միաժամանակ, ասվում է, որ «ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում պետք է լիովին հարգվեն մարդու իրավունքները»:

Հելսինկյան հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG