Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հրաժարվում է տեղեկություններ տալ գերված հայ զինվորի մասին


Միջազգային աշխատանքային խմբի կողմից համապատասխան դիմում չստանալու պատճառով Ադրբեջանի ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովում հրաժարվել են հաստատել կամ հերքել ապրիլի 1-ին հայ զինծառայողի գերման մասին տեղեկատվությունը:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Ռամիզ Մելիքովը հայտնել է, թե ինքը նույնպես որեւէ տեղեկություն չունի հայ զինծառայողի գերման մասին:

Ըստ ադրբեջանական գործակալության, հայկական լրատվամիջոցները հայտնել էին, թե ապրիլի 1-ին Ադրբեջանի կողմից գերվել Նոյեմբերյանում տեղակայված զորամասերից մեկում ժամկետային զինծառայությունն անցնող 1985 թվականին ծնված Թամոյանը:

«Ազատություն» ռադիոկայանին, մինչդեռ, Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Սեյրան Շահսուվարյանը հինգշաբթի օրը փոխանցել էր, որ մի քանի օր առաջ զինծառայող Թամոյանը ինքնակամ լքել էր զորամասը: Գնդապետ Շահսուվարյանը չէր բացառել, որ գերված զինվորը նույն Թամոյանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG