Մատչելիության հղումներ

Լոնդոնում կայացել են հասարակական լսումներ ադրբեջանցի լրագրողի սպանության վերաբերյալ


Բրիտանական պառլամենտի Լորդերի պալատում հինգշաբթի օրը կայացել են ադրբեջանական «Մոնիտոր» ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի սպանությանը նվիրված հասարակական լսումներ:

Բաքվում լույս տեսնող «Էխո» թերթի փոխանցմամբ, լսումներին, որ նախաձեռնել էր Մեծ Բրիտանիայում ադրբեջանցիների «Վաթան» («Հայրենիք») կազմակերպությունը, մասնակցել են բրիտանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ պաշտոնատար անձինք, այդ թվում՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խորհրդական Քլեյք Օլիֆանդը:

Իսկ ադրբեջանական ANS գործակալությունը ուրբաթ օրը հաղորդել է, թե Էլմար Հուսեյնովի սպանության գործով իրավապահ մարմինները ձերբակալել են 6 կասկածյալների: Հաղորդվում է, թե բոլոր ձերբակալվածները Վրաստանի քաղաքացիներ են:

Ադրբեջանի Գլխավոր դատախազության ավագ դատախազ Էլդար Մեջիդովը հայտնել է, թե հարուցված քրեական գործը սպանությունից վերավորակվել է ահաբեկչական գործողության: Դրանով, ըստ Մեջիդովի, հետաքննությունը կրկին փաստում է, որ լրագրողի սպանությունը իրականացվել է Ադրբեջանում իրավիճակը ապակայունացնելու նպատակով:

«Մոնիտոր» ամսագրի գլխավոր խմբիր Էլմար Հուսայնովը սպանվել էր փետրվարի 2-ին սեփական տան շքամուտքում: Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերը եւ անկախ լրագրողները նրա սպանությունը կապում են ամսագրի՝ իշխանությունների նկատմամբ խիստ քննադատական կեցվածքի հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG