Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները լրացուցիչ 210 միլիոն դոլարի օգնություն կհատկացնի «կարեւոր գործընկերներին»


Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը քվեարկությամբ հաստատել է հակաահաբեկչական կոալիցիայի անդամ երկրներից կարեւոր գործընկերներին՝ այդ թվում Ուկրաինային, Վրաստանին եւ Լիտվային, 210 միլիոն դոլարի ռազմական եւ այլ բնույթի օգնություն ցուցաբերելու մասին որոշման նախագիծը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, հանձնաժողովը առաջարկում է Սենատին հաստատել հատկացումը, որը այդ երկրներում կուղղվի զինված ուժերը հզորացնելուն: Լրացուցիչ 210 միլիոն դոլարը կգումարի նույն նպատակներով ԱՄՆ 2005 պետբյուջեից տրամադրվելիք 257 միլիոնին:

Սենատի կողմից հաստատվելուց հետո նախագիծը պետք է համապատասխանեցվի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ նախկինում հաստատված որոշման հետ, ինչից հետո կուղարկվի նախագահ Բուշի վավերացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG