Մատչելիության հղումներ

logo-print

Ահմեդ Նեջեթ Սեզեր. «Թուրքիան մերժում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ Եվրոպայի կողմից ճնշումը»


«Թուրքիան տեղի չի տա Եվրամիության ճնշմանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես այդ կազմակերպությանը անդամակցելու նախապայման», - հինգշաբթի օրը ռազմական ակադեմիայում կայացած ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահը նշել է, թե իրենք «ականատես են դառնում ջանքերի, ուղղված Եվրամիությանը անդամակցության գործընթացին ուղղակի կապ չունեցող նախապայմաններ առաջ քաշելուն: Դրանց թվում Սեզերը նշել է նաեւ Օսմանյան կայսրության օրոք ավելի քան մեկ միլիոն հայերի ցեղասպանության ճանաչումը:

«Սխալ եւ անարդար է մեր եվրոպական ընկերների կողմից ճնշում գործադրել Թուրիքիայի վրա այս հարցում», - ասել է նա, - «Նրանք պետք է իմանան, որ անհնար է, որ մենք ընդունենք միայն հայտարարությունների վրա հիմնված մեղադրանքները»:

«Նման մեղադրանքները (ցեղասպանության մասին) վշտացնում եւ ցավ են պատճառում թուրք ժողովրդի զգացմունքներին: Անհրաժեշտ է անցկացնել հետազոտություն, ուսումնասիրել եւ քննարկել պատմությունը՝ անաչառ կերպով եւ փաստաթղթերի հիման վրա», - հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ավելացնելով, թե նման քննարկումը պետք է ունենա գիտական, եւ ոչ թե՝ քաղաքական հիմքեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG