Մատչելիության հղումներ

Վան Բայբուրդյան. «Հայաստանի եւ Վրաստանի նախագահների միջեւ որեւէ սակարկում չի եղել»


Վրացական «Ալիա» թերթը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Վրաստան կատարած վերջին այցի կապակցությամբ ապրիլի 5-6-ի համարում հաղորդել է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր գործընկերոջից աջակցություն է խնդրել Ախալքալակում միտինգային տրամադրությունները ցրելու, իրավիճակը հանդարտեցնելու առումով:

Թերթը նաեւ հայտնել է, թե իբր Հայաստանի նախագահը փոխարենը Վրաստանի նախագահից խնդրել է արագորեն գործարկել Սոչի-Երեւան երկաթուղու աբխազական հատվածը:

«Ա-ինֆո» գործակալության փոխանցմամբ, երկու երկրների նախագահների հանդիպմանը մասնակցած Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրդյանը թերթի հրապարակման կապակցությամբ նշել է, որ այն չի համապատասխանում իրականությանը:

«Երկու երկրների նախագահների միջեւ թերթում գրվածի նման որեւէ սակարկում չի եղել եւ չէր էլ կարող լինել», - նշել է Վան Բայբուրդյանը:

Պատգամավորը չի բացառել, որ առանձնազրույցների ժամանակ քննարկվել է նաեւ աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG