Մատչելիության հղումներ

Ադրբեջանական դատարանը բավարարել է փախստականի հայցը ընդդեմ Հայաստանի նախագահի եւ կառավարության


Չորեքշաբթի օրը Ապշերոնի շրջանային դատարանը բավարարել է Լաչինի նախկին բնակիչ Աբուլֆաթ Նասիրովի՝ ֆինանսական կորուստերը փոխհատուցելու մասին հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Ադրբեջանական «Զերկալո» թերթի փոխանցմամբ, համաձայն որոշման՝ Հայաստանի նախագահը, կառավարությունը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը պետք է Նասիրովին վճարեն 325 հազար 900 դոլար: Այդքան է դատարանը գնահատել Նասիրովի՝ Լաչինում թողած երկհարկանի տունը, այլ գույքը: Ընդ որում՝ այս գումարին յուրաքանչյուր տարի կգումարվի 7 տոկոս՝ մինչեւ ամբողջական մարումը:

Պատասխանող կողմը դատավարությանը, բնականաբար, ներկա չի եղել:

«Միամտություն կլիներ համարել, որ հայկական կողմը կհամաձայնի փոխհատուցել Նասիրովի վնասները, քանի որ դրան կհետեւեն նմանատիպ բազմաթիվ հայցեր», - գրում է «Զերկալոն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG