Մատչելիության հղումներ

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը կոչ է արել Ռուսաստանին ակտիվացնել ջանքերը Ղարաբաղյան հարցում


«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, պետք է բազմապատկի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ», - չորեքշաբթի օրը ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյի հետ զրույցում Բաքվում ասել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը:

Նրա խոսքերով, Մինսկի խմբի համանախագահները չպետք է «բանակցային գործընթացը թողնեն կողմերին, որոնք չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել»:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Ալեքսերովը ասել է նաեւ, թե ադրբեջանական կողմը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, բայց ոչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման եւ «գրավյալ տարածքներից» հայկական զորքերի դուրսբերման հարցում զիջումների հիման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG