Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխխոսնակը դեմ է ղարաբաղյան խնդրի շուրջ խորհրդարանական լսումներ անցկացնելուն


Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Զիաֆետ Ասքերովը չորեքշաբթի օրը հայտարարել է, թե դեմ է Լեռնային Ղարաբաղի շուրջ խորհրդարանական լսումներ անցկացնելուն:

Ադրբեջանական «Զերկալո» թերթի փոխանցմամբ, Ալեսքերովը անդրադարձել է Հայաստանի Ազգային ժողովում անցյալ շաբաթ կայացած ղարաբաղյան խնդրի շուրջ լսումներին՝ նշելով, թե «հայերը միայն ժամանակ են ձգում, եւ լսումները արդյունքում որեւէ որոշում չի ընդունվել»:

«Եթե նույնպիսի ոչ առարկայական լսումներ անցկացվելու են մեր խորհրդարանում՝ ես անձամբ դրանց դեմ եմ», - նշել է Միլլի Մեջլիսի փոխխոսնակը:

Նրա կարծիքով՝ լսումներ կարելի է կազմակերպել միայն Պրահայի գործընթացի շրջանակներում որոշակի արդյունքի հասնելուց հետո: «Իսկ քանի որ որեւէ որոշակի բան առայժմ չկա, դա քննարկելու իմաստ էլ չկա», - հայտարարել է Զիաֆետ Ասքերովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG