Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով հինգշաբթի օրը քառօրյա ոչ պաշտոնական այցով Բաքու է ժամանում Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինը:

Ադրբեջանական «Էխո» թերթի փոխանցմամբ, այցի մասին տեղեկություններ չեն հաղորդվում, եւ հասկանալի չէ՝ ինչու իր նախագահության ողջ Բաքու ոչ մի անգամ չայցելած Ելցինը որոշել է հարեւան երկիր մեկնել հիմա, այն էլ՝ 4 օրով:

«Ադրբեջանի նկատմամբ բարյացկամ վերաբերմունքով Ելցինը երբեք աչքի չի ընկել, եւ հիմա, երբ նա որեւէ քաղաքական ֆունկցիա Ռուսաստանում չի կատարում, նրա Ադրբեջան ժանանումը տարօրինակ է թվում»:

Իսկ ադրբեջանական «Շարք» թերթի փոխանցմամբ, ադրբեջանցիների մեծամասնությունը դեմ է Ելցինի այցին: «Նման վերաբերմունքի պատճառը Ելցինի օրոք Հայաստանին վաճառված զենքի խմբաքանակն է եւ Ելցինի խոստումը Հայաստանի նախկին նախագահ Լեուն Տեր-Պետրոսյանին՝ «թուրքերին ծնկի բերել իր առջեւ», - գրել է թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG