Մատչելիության հղումներ

logo-print

«Հայաստանի լավագույն բանկը «Կոնվերսբանկ»-ն է»


Ամերիկյան Global Finance ամսագիրը չորեքշաբթի օրը որոշ տվյալներ է հրապարակել է «Ասիայում եւ անցումային տնտեսության երկրների կավագույն առեւտրային բանկեր» հետազոտության արդյունքերի մասին: Ամբողջությամբ հետազոտության արդյունքները հրապարակվելու են ամսագրի մայիսյան համարում: Ուսումնասիրությունը անցկացվել է Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի 18 երկրներում:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, հետազոտության արդյունքներով Հայաստանում լավագույն բանկ է ճանաչվել «Կոնվերսբանկ»-ը, Ադրբեջանում՝ Ադրբեջանի միջազգային բանկը եւ Վրաստանում՝ «ՊրոԿրեդիտ» բանկը:

2004 թվականին «Financial Times» կորպորացիայի կողմից «Կոնվերսբանկ»-ին շնորհվել էր Հայաստանի «Տարվա բանկ» մրցանակը:

Ըստ «Կոնվերսբանկ»-ի ներկայացված տվյալների, գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայում 2004 թվականին կատարված գործարքների ծավալը կազմել է 7.408 մլրդ դրամ (15.2 ԱՄՆդոլար), իսկ 2004-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Կոնվերսբանկ»-ի կատարած ներդրումների ծավալը կազմել է 3.610 մլրդ դրամ (7,4 մլն դոլար):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG